Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ալիևի օգնական Հաջիևի՝ ԱՄՆ դեսպանի կողմից օկուպացված Շուշի չայցելելու մասին հայտարարությանը

Մանրամասներ

1

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ԱՄՆ դեսպանի կողմից օկուպացված Շուշի չայցելելու մասին հայտարարությանը.

«Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի և շարունակում են այցելել: Չկա ավելի մեծ համախոհ Ադրբեջանի անկախության ու ինքնիշխանության հարցում, քան ԱՄՆ-ն է»։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական ընդիմադիր Meydan TV-ի՝ իրենց ուղարկված հարցմանը։