«Ինչ-որ սիրուն աղջկերք առաջարկում են ներդրումներ անել․․․ Ռադ արեք

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ՝ հիմա տարածվող խաբեությունների մասին։

«Գազպրոմ Արմենիայում» ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում։ ՌԱԴ ԱՐԵՔ

Ինչ-որ սիրուն աղջկերք Ինստագրամում առաջարկում են ներդրումներ անել, ինչ–որ ալգորիթմերի մասին են խոսում, արագ գումարների վրա տոկոս ստանալու հնարավորությունների մասին։ ՌԱԴ ԱՐԵՔ։

Առաջարկում են ձեր գովազդային հարթակին մուտք տալ Ֆեյսբուքում, դիմացը ձեզ գումար վճարել։ ՌԱԴ ԱՐԵՔ»։