Իրաքում հրթիռակոծվել է Թուրքիայի հյուպատոսարանը

Մանրամասներ
ա

Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս: Հաղորդում է ermenihaber-ը:

Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: