Լավրովին Աֆրիկայում ցանկացել են «ուտել»․ Տեսանյութ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այս օրերին Սերգեյ Լավրովն աֆրիկյան շրջագայության մեջ է, որտեղ նրան, ինչպես տեսնում ենք տեսանյութից, պատշաճ ընդունելության են արժանացնում։

ՌԴ ԱԳ նախարարը այցելել է Եգիպտոս, Կոնգո, Եթովպիա և Ուգանդա։ Նա երկրների միջև համագործակցության հարցեր է քննարկել և կամուրջներ «կառուցել» բարեկամական հարաբերություններ հաստատելու համար։

Աֆրիկյան մի ընդունելության ժամանակ բավականին ուշագրավ արարողակարգ է տեղի ունեցել, որն էլ համացանցում բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։

Օգտատերերից ոմանք անգամ հումորով են վերաբերվել այդ ծիսակատարություն հիշեցնող արարողակարգն ու մեկնաբանել հետևյալ կերպ․ «Լավրովին գեղեցիկ պիցցայի կոստյում են հագցրել և ուզում են ուտել»։