Շոյգուն Ստամբուլ է մեկնել. Պատճառը հայտնի է

Մանրամասներ
ա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Ստամբուլ հացահատիկի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Habertürk հեռուստաալիքին։ Reuters-ը, հղում անելով երեք աղբյուրների, հաստատում է, որ Շոյգուն առայժմ ճանապարհին է։ Կրեմլը հաստատել է, որ Շոյգուն մեկնել է Թուրքիա: «Մենք կարող ենք հաստատել, որ այսօր պատրաստվում է ստորագրում, բայց եկեք սպասենք, առայժմ պետք չէ առաջ ընկնել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանն ու Ուկրաինան Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվել են վերսկսել հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներից, որոնք արգելափակվել են ռուսական նավերի կողմից։ Համապատասխան պայմանագիրը պետք է ստորագրվի ուրբաթ: