Չավուշօղլուի ազգայնական ժեստը ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ Աղաջանյան

Մանրամասներ
ա

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրառում է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա: