Մասկը պատրաստվում է 46.5 մլրդ դոլարով ձեռք բերել «Թվիթեր»-ի բոլոր բաժնետոմսերը

Մանրամասներ
ա

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ուսումնասիրում է «Թվիթեր» ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու տենդերին դիմում ներկայացնելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարքը Մասկին կարող է արժենալ մոտ 46.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Associated Press գործակալության տվյալներով՝ Մասկն արդեն ունի այդքան գումար և բանակցություններ է վարում ընկերության հետ:

Մասկը վերջերս ձեռք էր բերել «Թվիթեր»-ի բաժնետոմսերի 9.2 տոկոսը՝ դառնալով ընկերության ամենախոշոր բաժնետերը:

Ներկայում Իլոն Մասկի կարողությունը գնահատվում է 266 մլրդ ԱՄՆ դոլար: