Facebook-ի աշխատանքի գլոբալ խափանման ընթացքում Telegram-ում 70 մլն նոր օգտատեր է գրանցվել

Մանրամասներ

ա

Telegram հաղորդագրային ծառայությունը երկուշաբթի Facebook-ի աշխատանքի գլոբալ խափանման ընթացքում գրանցել է տասնյակ միլիոնավոր նոր օգտատերեր, ինչի մասին, The Guardian-ի փոխանցմամբ, ասել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:

Նա իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ աշխարհի խոշորագույն սոցկայքի աշխատանքի խափանման օրը Telegram-ում գրանցվել է 70 մլն նոր օգտատեր:

Ըստ Sensor Tower-ի տվյալներով՝ ծրագիրը երկուշաբթի բարձրացել է 55 կետով և գլխավորել ամերիկյան iPhone ներբեռնման աղյուսակը: