Լեհաստանի հետախուզությունը պահանջել է երկրից վտարել 45 ռուս դիվանագետի

Մանրամասներ
ա

Լեհաստանի հետախուզական ծառայությունը պատրաստել և երկրի ԱԳՆ է ներկայացրել 45 ռուս դիվանագետների ցուցակը, որոնց Վարշավան մեղադրում է հետախուզական գործունեության համար։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներքին անվտանգության գործակալությունը պատրաստել է Լեհաստանում, այսպես կոչված, դիվանագիտական քողի ներքո աշխատող 45 անձանց ցուցակ: Սրանք մարդիկ են, որոնք աշխատում են դիվանագիտական կարգավիճակով, բայց իրականում հետախուզական գործունեություն են իրականացնում Լեհաստանի դեմ»,- փաստարկել է նա:

Լեհաստանի ԱԳՆ-ն իր հերթին կանչել է ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է այս տեղեկությունը, սակայն առայժմ չի մեկնաբանում 45 դիվանագետի արտաքսելու մասին տվյալները։