Օրական 13 միլիոն բարել. Saudi Aramco-ն մեծացնում է նավթի արդյունահանումը

Մանրամասներ
ա

Saudi Aramco-ի զուտ շահույթը 2021թ., շնորհիվ նավթի բարձր գների և վերամշակման ու նավթաքիմիական ապրանքների բարձր մարժայի, աճել է 2,2 անգամ՝ հասնելով 110 միլիարդ դոլարի։ Նախատեսվում է մինչև 2027թ. ավելացնել արտադրությունը։ 2019-ի համեմատ՝ ընկերության զուտ շահույթն աճել է 25%-ով։ Saudi Aramco-ի ազատ դրամական հոսքերը 2021թ. աճել են 1,8 անգամ՝ հասնելով 139,4 միլիարդ դոլարի։

Ընկերությունը հայտարարել է մինչև 2027թ. նավթի արդյունահանումը օրական մինչև 13 միլիոն բարելի (2021-ի 9,2 միլիոն բարել/օր-ից) և մինչև 2030 թվականը գազի արդյունահանումը ավելի քան 50%-ով ավելացնելու մտադրության մասին: Saudi Aramco-ի ածխաջրածինների ընդհանուր արդյունահանումը 2021թ. կազմել է օրական 12,3 մլն բարել (2020թ.՝ 12,4 մլն բարել/օր, որից 9,2 մլն բարել՝ նավթը):

«Մենք գիտակցում ենք, որ էներգետիկ անվտանգությունը առաջնային նշանակություն ունի ամբողջ աշխարհի միլիարդավոր մարդկանց համար, այդ իսկ պատճառով շարունակում ենք առաջընթաց գրանցել հում նավթի արդյունահանման ավելացման, գազի ընդլայնման և հեղուկների ու քիմիական նյութերի արտադրության ավելացման մեր ծրագրի իրականացման մեջ», – ասել է Saudi Aramco-ի նախագահ Ամին Նասերը։

Ընկերությունը նաև նախատեսում է ընդլայնել հեղուկ քիմիկատների արտադրության իր հզորությունը՝ մինչև օրական 4 միլիոն բարել, զարգացնել ջրածնի արտահանման հնարավորությունները և դառնալ ածխածնի որսման և պահպանման համաշխարհային առաջատար։