Ուկրաինայի տարածքում մահացել է ևս մեկ ռուս հրամանատար

Մանրամասներ

1

Ուկրաինայի տարածքում մահացել է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Անդրեյ Պալեյը։

Այս մասին իր բլոգում հայտնել է նրա ընկերը՝ «Աջակցություն» խորհրդատվական խմբի նախագահ Կոնստանտին Ցարենկոն։

Թե որտեղ և ինչ հանգամանքներում է մահացել նավատորմի փոխհրամանատարը, չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել էր ռազմական գործողությունների ժամանակ սպանված ռուս գեներալների ցուցակը։ Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների երեք շաբաթվա ընթացքում սպանվել են ավելի քան 10 ռուս հրամանատարներ, այդ թվում՝ առնվազն վեց գեներալ։