Ուկրաինայում ցանկացած բեռ, որը Ռուսաստանը կհամարի օտարերկրյա զենք, կթիրախավորվի․ Լավրով

Մանրամասներ
ա

Ուկրաինայում ցանկացած բեռ, որը Ռուսաստանը կհամարի օտարերկրյա զենքի մատակարարում, կհայտնվի ռուսական զորքերի թիրախում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը մտնում է ուկրաինական տարածք, որը մենք համարում ենք զենք, օրինական թիրախ է լինելու։ <…> Մենք իրականացնում ենք գործողություն, որի նպատակն է վերացնել Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, որը գալիս է Ուկրաինայի տարածքից»,- ասել է ռուս նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ Կիևի խնդրանքը՝ C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ, որոնք գտնվում են երրորդ երկրների մոտ, չի կարող կատարվել, քանի որ դա կխախտի ավելի վաղ կնքված պայմանագրերը։