Ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին. «Անգրագե՛տ դավաճան»

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանում պարտվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը դատի էր տվել Քըլըչդարօղլուից և պահանջում էր 500.000 լիրա որպես փոխհատուցում:

Թուրքիայի նախագահը փոխհատուցման հայցը ներկայացրել էր 2020 թվականի դեկտեմբերի 1-ին կուսակցական ժողովի ընթացքում Քըլըչդարօղլուի հնչեցրած խոսքերի պատճառով։

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն այդ ժամանակ Էրդողանի հասցեին արել էր հետևյալ արտահայտությունները. Էրդողան, դու FETÖ-ի (գյուլենականների) հետ դավադրություն ես կազմակերպել բանակի դեմ: Դու պատվերներ ես ընդունում կատարցիներից, դու ծառայում ես այն վաշխառուներին, որոնց առաջ ծնկի ես գալիս, անգրագե՛տ դավաճա՛ն»:

CHP-ի առաջնորդի փաստաբան Ջելալ Չելիքը Twitter-ում գրել է. «Եվս մեկ դաս դատական ​​համակարգից. Էրդողանը կրկին պարտվեց. մեր առաջնորդը նորից հաղթեց»: Նաև նշել է նաև, որ Էրդողանի հասցեին հնչեցված խոսքերը անհիմն չեն և դրանց իսկությունն իրենք ապացուցել են:

Չելիքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ դատական գործն ավարտվել է: Քըլըչդարօղլուն արդարացվել է Անկարայի 12-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանում: