Մեծ Բրիտանիան պարզեցնում է չպատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շեփսը հայտարարել է զբոսաշրջիկների համար երկիր մուտք գործելու ընթացակարգի հեշտացման մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:

Մասնավորեցվում է, որ այժմ չպատվաստված ճանապարհորդները կարիք չեն ունենա 10-օրյա կարանտին անցնել երկիր ժամանելուն պես: Երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից առաջ և սահմանը հատելուց հետո 2 օրվա ընթացքում:

Բացի այդ, նշվում է, որ թագավորությունը կչեղարկի բոլոր թեստավորումները պատվաստված անձանց համար, որոնք ցանկանում են այցելել Մեծ Բրիտանիա:

2021 թվականի դեկտեմբերի 7-ից Մեծ Բրիտանիայում խստացրել են մուտքի կանոններն արտասահմանցիների համար՝ կապված կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման հետ: