ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսությանը. Բլինկեն

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսություն ծավալելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ուրախ էի զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ այս շաբաթ կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միակարծիք են և պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա փոխադարձ երկխոսության ծավալմանը»,- իր թվիթերյան էջում գրել է Բլինկենը:

ՌԴ-ԱՄՆ բանակցությունները ռազմավարական կայունության հարցով կայացել են երկուշաբթի Ժնևում: Դրան հաջորդել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում: Օրեր անց Վիեննայում  ևս հանդիպում է կայացել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև, որոնք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:  

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։