Ոչ բնական հումքից կամ ոչ մաքուր կաթից պատրաստված սննդամթերքը պետք է լինի առանձին դարակաշարում

Մանրամասները՝ տեսանյութում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է առեւտրի սրահներում առանձնացված դարակաշարեր հատկացնել ոչ բնական հումքից արտադրված կամ ոչ մաքուր կաթից արտադրված կաթնամթերքի համար, որ սպառողները կարողանան տարանջատել, զատել իրարից մաքուր կաթնամթերքը եւ այլ յուղերով պատրաստված կաթնամթերքը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«ԱԺ մեր գործընկերները նշում էին, որ փոքր խանութներում դա հնարավոր չէ, մենք համաձայն ենք նրանց հետ եւ կդիտարկենք առեւտրի սրահի այն նվազագույն չափը, որից բարձրի դեպքում խանութները պարտավոր կլինեն առանձնացված դարակաշարեր ունենալ:

Բնականաբար մանրածախ առեւտրի խանութներին դա դուր չի գա, բայց քանի որ մենք պետք է բալանսավորենք բիզնեսի եւ սպառողների շահերը, նաեւ հաշվի առնելով, որ նման կարգավարումներ նաեւ ԵԱՏՄ-ում կա, որոշել ենք գնալ նման կարգավորման»,-ասաց նա: