Հայաստանի ԶՈՒ խաղաղապահների Էրեբունի օդանավակայան մեկնելու կադրերը

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինվորականները մեկնում են Էրեբունի օդանավակայան, որտեղից էլ նրանց ռազմատրանսպորտային ինքնաթիռները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում կտեղափոխվեն Ղազախստան։

Խոսքը մոտ 70 զինծառայողի մասին է, ովքեր զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ բարձրագույն մարմին) նախագահ, հայտնել է, որ մասնակից երկրների առաջնորդները որոշում են կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: