Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով

Եղանակը Հայաստանում

ա

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում , Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12աստիճանով, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.90C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.10C