«Ռոստելեկոմը» հանվել է վաճառքի. հավանական գնորդը Սամվել Կարապետյանն է

Մանրամասներ

ա

Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի, և արդեն իսկ կա գնորդ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ «Լուրերին» այս տեղեկությունը հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին». «Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկայում ընթանում է գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց՝ «Կառավարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար»։