Ձեզ ինչո՞ւ է թվում, որ մենք առավոտից իրիկուն մտածել ենք՝ Սանասարն ու Բաղդասարը ոնց հանձնենք հակառակորդին․ Փաշինյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, որ ՊՆ-ից իրեն պատասխանել են, որ լիազորություն չունեն ասել՝ այդ հրամանը եղել է բանավոր, թե գրավոր. «Մինչդեռ, դուք ձեր խոսքում ասում եք՝ էդ ի՞նչ մի խնդիր է, նախարարը հրաման է տվել, ինչ կապ ունի՝ բանավոր, թե գրավոր: Այդ դեպքում, խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ են ասում, որ լիազորություն չունեն՝ նման բան հայտարարելու: Այստեղ խնդիր է առաջանում»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով. «Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ամեն ինչ այդպես լավ պատկերացնում եք, մենք ոչինչ չենք պատկերացնում: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ դուք Սանասարի համար կռիվ եք տալիս, մենք առավոտից իրիկուն մտածել ենք՝ Սանասարն ու Բաղդասարը ոնց հանձնենք հակառակորդին:

Այո, այդ որոշումը կայացվել է, և որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով: Ինչո՞ւ են 7 շրջանների մաս. Ինչքան էլ դա ձեզ դուր չգա, այդ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա արձանագրված է: