Մենք պատրաստ ենք հարմարվել. ԱՄՆ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, եթե Իրանը չցանկանա վերադառնալ միջուկային գործարքի սահմանափակումներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Միացյալ Նահանգները պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները, եթե Իրանը չցանկանա վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է Իրանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռոբ Մելլին:

«Մենք պատրաստ ենք հարմարվել այլ իրականությանը, որի դեպքում մենք ստիպված կլինենք զբաղվել Իրանի միջուկային ծրագրի լուծման բոլոր տարբերակներով, եթե նա պատրաստ չլինի վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է նա Reuters-ին:

Մելլի խոսքով՝ ԱՄՆ-ը ու Իսրայելը միասնական են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ: «Մեծ է հավանականությունը, որ Իրանը այլ ճանապարհ կընտրի, եւ մենք պետք է համակարգենք մեր գործողությունները Իսրայելի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ: Ես մեկնելու եմ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) եւ Կատար՝ խոսելու (միջուկային գործարքին) վերադառնալու ջանքերի եւ այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք վերահսկելու Իրանի միջուկային ծրագիրը, եթե չկարողանանք հասնել այդ նպատակին», - ասել է Մելլին: