Ադրբեջանում տեղակայված իսրայելցիները տեղյակ են Իրանի զսպող ուժի մասին․ Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար

Մանրամասներ

1

Ադրբեջանի սահմաններին Իսրայելի ներկայությունն ակնհայտ է, ակայն մենք ստույգ տեղեկություններ չունենք նրանց բազաների քանակի մասին: Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտնել է Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին։

«Իսրայելցիները լրտեսում են Իրանի սահմանների զգայուն հատվածները, սակայն մենք լիովին վերահսկում ենք նրանց գործողությունները: Նրանք տեղյակ են Իրանի զսպող ուժի մասին, ուստի միակ բանը, որ կարող են անել, դա տարածաշրջանի երկրների միջև սադրանք հրահրելն ու իրանական բեռնատարների տեղաշարժի խոչընդոտելն է: Տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն ամենաակտիվն Ադրբեջանում են»,-նշել է Իրանի սահմանապահ ծառայության ղեկավարը։