Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի. Իրանի ԶՈՒ գեներալ

Մանրամասներ

ա

Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։

«Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը։ Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգության և վերականգնման համար»։

Իրանց գեներալը հայտնել է որ երկրի պատմությունը, վերաբերմունքն տարածաշրջանի ու հարևանների նկատմամբ կայունության և անվտանգության հրաշալի ապացույց է։