Հոկտեմբերի 1-ից մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. Նոր հրաման

Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ

ա

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Պատվաստումն անվճար է, իսկ  ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական միջոցներով:

Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ: