Եռակողմ հայտարարությունները միտված են կայուն քաղաքական և տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծմանը

Մանրամասներ

1

Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ա.Կ. Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Դիմելով Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին (Լեհաստանը 2022-ին կնախահագի ԵԱՀԿ-ում)` ՌԴ ներկայացուցիչն ասել է.«Հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի: Հիմնականը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է, սուր մարդասիրական խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծումը: Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները 2020 և 2021 թվականներին ցույց են տվել այս ուղին»: