Իրավիճակը սրվում է. Իսրայելը ևս 9000 պահեստազորայինի մոբիլիզացիա է հայտարարել

Մանրամասներ

ա

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հաստատել է ևս 9000 պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնելու որոշումը՝ պաղեստինցիների հետ համակարտության սրման ֆոնին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բանակի մամուլի հաղորդագրությանը, որոշումը պայմանավորված է «օպերատիվ պահանջներով և կայացվել է անվտանգության շուրջ իրավիճակի գնահատումից հետո»:

Նախօրեին նախարարը նշել էր, որ Թել Ավիվը կշարունակի ավիահարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների դիրքերի ուղղությամբ, քանի դեռ լիակատար լռություն չի հաստատվել:

Այսօր ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս հանդես է եկել նման հայտարարությամբ: