Կարեն Բեքարյանը դուրս եկավ դատարանից. VIDEO

Մանրամասներ

ա

Քիչ առաջ Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց ու դուրս եկավ դատարանից: Լրագրողների հետ զրույցում Բեքարյանը, խոսելով Արա Սաղաթելյանի կալանավորման մասին, հայտարարեց, որ այդ որոշման մասին երեկ տեղյակ չի եղել, քանի որ մեկուսացված է եղել:

Բեքարյանի խոսքերով, նախաքննության պրոցեսը, քննությունը, հարուցված գործն իր մեջ զրո տրամաբանություն ունի. «Երբ դու չես հականում գործի էությունը, որ չկա տրամաբանություն, հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ այլ է:

Ինձ համար դա շատ հստակ է:

Գիտեք, որ կա նախաքննական գաղտնիքի հետ կապված դրույթներ, դրա համար որոշ դետալների մեջ չեմ մտնի»: