Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է դատավորների հետ, դիրքավորվում որպես ԲԴԽ նախագահ․ Mediaport

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ և հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է:

Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեև որոշները առերևույթ դրական հակվածություն են ցույց տալիս:

Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները:

Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին: