Բրյուսելի կողմից ամեն օր հայտարարություններ են հնչում, որոնք Մոսկվային դուր չեն գալիս. Պուտինի խոսնակ

Եվրամիությունը նախատեսում է փետրվարին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով

ա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է երկխոսություն ծավալեն, սակայն համագործակցության ներուժը «աղբաբանն են նետել»:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», Պեսկովի խոսքով՝ Բրյուսելի կողմից ամեն օր հայտարարություններ են հնչում, որոնք Մոսկվային դուր չեն գալիս:

«Բոլորովին անմտածել և անհիմն պարզապես աղբամանն են նետել: Նկատի ունեմ Ռուսաստանի և Եվրամիության միջև համագործակցության ներուժը»,- ասել է Պեսկովը России 1 հեռուստաալիքի եթերում:

Եվրամիությունը նախատեսում է փետրվարին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արգելափակումներ սահմանել, այդ թվում՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: