Զախարովան պատասխանեց Ալիևի հակահայկական հայտարարությանը, իսկ մերոնք դեռ լռում են. Dejavu

Մանրամասներ

1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը Զանգեզուրի, Սևանի և Երևանի մասին:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է, շատ ջանքեր են գործադրվել, որպեսզի այն վերադարձվի խաղաղ հունի, դադարեցվեն մարտական գործողությունները, կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սկսվի փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, տարածաշրջանում կյանքի բոլոր ասպարեզներում կարգավորմանն ուղղված պայմաններ ստեղծվեն:

Այդ աշխատանքը շատ ջանք է պահանջում, և մենք ելնում ենք այն իրողությունից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ մեծ ջանքեր են գործադրվել, և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է անցնի դրա վրայով», - ասել է Զախարովան:

Dejavu