«Իմ քայլի» ավագանիներից մեկը հրաժարվել է մանդատից, մյուսն էլ դուրս է եկել խմբակցությունից

Մանրամասներ

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու իր անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին:

Որպես պարզաբանում՝ տեղեկացնում եմ, որ Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- ասաց Սարգսյանը: