Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել․ ԿԳՄՍՆ

Մանրամասներ

Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել և նրան փոխարինելու է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Արայիկ Հարությունյանը զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հերքեցին այս լուրը՝ 168.amին հայտնելով, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, նա շարունակում է կատարել պարտականությունները։