Արցախի ու Հայաստանի համար կապիտուլացիայի թուղթ ստորագրող վարչապետն այլևս առաջնորդ լինել չի կարող, պետք է հեռանա․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ վարչապետը պետք է հեռանա։

«Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի կապիտուլացիայից խոսող և վերջում Արցախի+ՀՀ համար կապիտուլացիայի թուղթ ստորագրող վարչապետը չի կարող այլևս առաջնորդ լինել: Պետք է արժանապատվորեն հեռանա»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են հանձնվում Արցախի 7 շրջաններն ու այն բնակավայրերը, որոնք գրավել է պատերազմի ընթացքում։

Այդ փաստաթղթով նախատեսվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայում, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառուցում։