Ցուցարարների նկատմամբ ներողամտություն չի լինի․ Լուկաշենկո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ողջունում է բազմակարծությունը, բայց ներկայիս ցուցարարները չպետք է ներողամտություն ակնկալեն, քանի որ նրանք խախտել են օրենքը, գրում է «Բելտա» լրատվական գործակալությունը:

«Դրանք այժմ նույնիսկ խաղաղ ակցիաներ չեն: Դուք խախտում եք հասարակական կարգը, հարձակվում եք ոստիկանության վրա եւ այլն. այնտեղ խախտումների մի ամբողջ փունջ է: Ի՞նչ ներողամտություն կարող է այնտեղ լինել, եթե դուք օրենք եք խախտում»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահը շեշտել է նաեւ, որ իրենց խաղաղ կոչող ցուցարարները չհամաձայնեցված գործողությունների են գնում, այսինքն` նրանք արդեն օրենք են խախտում:

Բելառուսում երեք ամիս շարունակ բողոքի ցույցեր են ընթանում: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ալեքսանդր Լուկաշենկոյին օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող հայտարարեց: