Գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ

Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։

Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան։