Ահազանգ․ Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն․ Տեսանյութ

Ոտքը դնելով մարդու պարանոցին՝ գետնին են պառկեցնում․ Մանուել Մանուկյան

Մանուել Մանուկյանը հենց նոր տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում և գրել․

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։

Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։

Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։

Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն»

1