Ոչինչ չի կարող վնասել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հիշիր՝ քո միակ անելիքը անդորրությունն ու երջանկությունը պահելը պետք է լինի, մնացյալը Աստված կանի, ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ Զորությանը, այդ անելու ուժը միայն դու ունես

Հիսուս

Փետրվարի 20

Ճանապարհը հարթ է: Ավելի հեռուն տեսնելու կարիքը չկա բոլորովին: Անցիր Ինձ հետ ճանապարհը՝ քայլ առ քայլ: Երկնային բազմությունների կողմից ճանաչված լույսը կառաջնորդի քեզ, այսինքն՝ այդ նույն Արդարության Արեգակը:

Միայն ձեր Ես-ը կարող է ստվեր գցել ճամփի վրա: Ավելի շատ վախեցեք անհանգստությունից, ձեր հոգու խառնաշփոթից ու նրա այլազան խռովքներից, քան թե երկրաշարժից կամ հրդեհներից և կամ ավերիչ որևէ արտաքին ուժից:

Երբ տեսնում ես, որ խանգարված է բացարձակ խաղաղությունը, առանձնացիր, Ինձ հետ եղիր, մինչև որ խաղաղված սիրտդ սկսի երգել՝ վերստանալով անդորրությունն ու զորությունը: Խաթարված խաղաղության ժամանակ է, որ չարը կարողանում է թափանցել ու ներս մտնել քո անձի մեջ:

Հիշիր՝ քո միակ անելիքը անդորրությունն ու երջանկությունը պահելը պետք է լինի, մնացյալը Աստված կանի: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ Զորությանը: Այդ անելու ուժը միայն դու ունես: Պատկերացրու հապա, երբ Աստծո ողջ ուժերը տեղից շարժվել և առաջանում են քեզ օգնելու, քո խեղճ ու աննշան անձն է, որ արգելք է հանդիսանում նրանց առաջացմանը: