Կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է...

Բայց դե ո՞նց կլինի հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մասնավորապես նշում է, որ Հայկ Մարությանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հնչած հարցերի նուրբ ու ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, որ քաղաքապետի փաստարկումներն ինչքան մակերեսային են: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Շատ կզարմանամ, եթե Հայկ Մարությանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո Հանրայինը եթեր տա նաև այն ընդդիմադիր ներկայացուցչին, ում բարձրացրած հարցերի կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում:

Բայց դե ո՞նց կլինի հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը: Դե բանավեճի մասին էլ չեմ ասում... հնչող հարցերի նուրբ և ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, թե Մարությանի փաստարկումներն ինչքան մակերեսային են:

Իշխող ուժի ու Հանրայինի տեսակետը հետևյալն է` կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է...»: