Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են 4 ժամում լիարժեք քնել

Առայժմ հայտնի է, որ NPSR1 մուտացիան ռեցեպտորը դարձնում է ավելի զգայուն եւ ակտիվ

Որոշ մարդիկ քնի համար շատ ավելի քիչ ժամանակի կարիք ունեն: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս առանձնահատկության պատճառ կարող է լինել գենետիկ մուտացիան:

Live Science-ը հայտնում է, որ հատուկ գենետիկ մուտացիայով օժտվածներն առավել արդյունավետ են քնում: Սովորաբար մարդուն նորմայում պահանջվում է 8-ժամյա քուն, իսկ մուտացիայի առկայությամբ՝ 4-6 ժամ: Քունն արագ առնելու ունակությունից բացի, գիտնականների կարծիքով, մուտացիան մարդուն ավելի ակտիվ է դարձնում, թույլ տալիս ավելի հեշտ հաղթահարել տարբեր գործերը՝ մարդկանց ավելի բազմախնդրային դարձնելով, եւ հաղորդում է լավատեսական տրամադրվածություն:

Խոսքը նեյրոպեպտիդային ռեցեպտոր S (NPSR1) գենում մուտացիայի մասին է: Այս գենն անչափ կարեւոր է քնի կարգավորման համար, բայց, հավանաբար, այն միայն խճանկարի մի մասն է:

Գիտնականների ուշադրությունն են գրավել եւս 2 գեն: Առայժմ հայտնի է, որ NPSR1 մուտացիան ռեցեպտորը դարձնում է ավելի զգայուն եւ ակտիվ: