Էրդողանը հրաժարվել է հանդիպել Թուրքիա մեկնող ԱՄՆ փոխնախագահի հետ՝ պահանջելով Թրամփին

«Երբ այստեղ գա Թրամփը, մենք կխոսենք»,-հայտարարել է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդիպելու հանրապետություն մեկնող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

«Ես նրա հետ չեմ խոսելու»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքերով, ինքը խոսելու է միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ փոխնախագահը կհանդիպի այլ պաշտոնյաների հետ:

«Երբ այստեղ գա Թրամփը, մենք կխոսենք»,-հայտարարել է Էրդողանը: