Որոնք են լավագույն ըմպելիքները մաշկի առողջության ու երիտասարդության պահպանման համար

Մասնագետների խոսքով՝ մաշկի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում նաև սպորտային իզոտոնիկները, որոնք հատկապես օգտակար են միկրոտարրերի ու հանքանյութերի դեֆիցիտի դեպքում

Մասնագետներն անդադար շեշտում են, որ երիտասարդության ու գեղեցկության պահպանման համար մաշկն անհրաժեշտ է միշտ խոնավեցնել, ինչը կարելի է անել ինչպես հատուկ միջոցների, այնպես էլ ճիշտ սննդակարգի միջոցով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ըմպելիքները մաշկի գեղեցկության պահպանման համար:

Մաշկի թարմությունն ու երիտասարդությունն ապահովող ըմպելիքների շարքում առաջին հերթին մաշկաբանները նշում են ջուրը, որը համարվում է խոնավության լավագույն աղբյուրը: Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև կաթը, որը հարուստ է ճարպերով, սպիտակուցներով ու ածխաջրերով: Այս մթերքը պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդարար նյութեր, որոնք շատ կարևոր են մաշկի համար: Ավելին՝ կաթը կարելի է ավելացնել սուրճին կամ թեյին (առանց շաքարավազի)՝ ստանալով շատ համեղ ու օգտակար ըմպելիք մաշկի թարմության պահպանման համար:

Մասնագետների խոսքով՝ մաշկի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում նաև սպորտային իզոտոնիկները, որոնք հատկապես օգտակար են միկրոտարրերի ու հանքանյութերի դեֆիցիտի դեպքում: Սննդարար նյութերով, վիտամիններով ու հակաօսիդանտներով հարուստ ըմպելիք է նաև կոկոսյան ընկույզի մեջ պարունակվող հյութը, որը ոչ միայն համեղ է, այլև օգնում է խոնավեցնել ու թարմացնել մաշկը:

Բացի այդ, մաշկի համար շատ օգտակար կարող են լինել նաև մսային ու բանջարեղենային արգանակները, ինչպես նաև ապուրները, որոնք հատկապես արդյունավետ են տարվա ցուրտ եղանակներին օգտագործելու դեպքում: Էլ ավելի օգտակար են բանջարեղենային սմուզիները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչի շնորհիվ երկար ժամանակ մնում են ստամոքսում և արդյունավետ կերպով խոնավեցնում են օրգանիզմը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru