Էլ ավելի սիրեք Ինձ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում այնպես անել, որ մենք է՛լ ավելի սիրենք Քեզ

Հիսուս

Հոկտեմբերի12

Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում այնպես անել, որ մենք է՛լ ավելի սիրենք Քեզ:

Այո՛: Ես Սիրո ամուր կապով ձեզ է՛լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ: Սեր, որ մեղքերի մեջ ընկած մեկը ունենում է՝ իրեն փրկողի հանդեպ: Սեր, որ ազատազրկվածը ունենում է Ազատագրողի հանդեպ: Եվ վերջապես մի Սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ:

Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ: Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն՝ ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն. սրանցից ամեն մեկը ձեզ պատահելով՝ իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ: Սրանցից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին. «Այնպես արա, որ օր օրի Ես Քեզ ավելի ու ավելի սիրեմ»: