Մասնագետները նշել են՝ որ մթերքն է նպաստում երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը

Հետազոտությունն իրականացրած գիտնականները հորդորում են մարդկանց դեռ երիտասարդ տարիքից ճիշտ սնվել ու հետևել կազմվածքին

Բոլորն էլ գիտեն, որ արագ սնունդը վնասակար է առողջության համար, սակայն ավստրալացի գիտնականները միայն վերջերս են պարզել, որ այն կարող է դառնալ նաև դեմենցիայի ու մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ:

Հետազոտությունների շրջանակներում գիտնականները վերլուծել են 200 միջազգային հետազոտության արդյունքներն ու պարզել, որ որքան վատ է մարդը սնվում և որքան քիչ է մարզվում, այնքան բարձր է դեմենցիայի և այլ կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ արագ սնունդը ոչ միայն նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը, այլև կարող է դառնալ անգամ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման պատճառ, իսկ այս քրոնիկ հիվանդությունը խանգարում է նաև գլխուղեղի աշխատանքը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սխալ սննդակարգի ու կոգնիտիվ խանգարումների միջև կա ակնհայտ կապ: Անգամ եթե մարդը չի տառապում շաքարային դիաբետով, այնուամենայնիվ դեմենցիայի զարգացման հավանականությունն աճում է: Բանն այն է, որ նյարդային բջիջների կորուստն սկսվում է շատ ավելի շուտ, քան արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը: Ընդ որում՝ միջին տարիքի հասնելուց հետո վնասն արդեն անդառնալի է դառնում:

Հետազոտությունն իրականացրած գիտնականները հորդորում են մարդկանց դեռ երիտասարդ տարիքից ճիշտ սնվել ու հետևել կազմվածքին: Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել կամ խիստ սահմանափակել այնպիսի սննդամթերքի գործածությունը, ինչպիսին է շաքարը, երշիկեղենը, մարգարինը, պանիրը, քաղցրավենիքը, թխվածքաբլիթները, չիպսերը, կարտոֆիլ ֆրին ու առհասարակ արագ սննդի այլ տեսակները:

Նյութի աղբյուրը՝ med2.ru