Հրազդանում 36-ամյա քաղաքացին կտրել է ձեռքի երակները եւ փորձել նետվել պատուհանից

Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել: Այս մաասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:

Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: