Եգիպտոսի հանգստի գոտիներում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին

2020 թվականի մարտին ծրագրին կմիանան նաև այլ երկրներ

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկներին խնդրել չկերակրել ձկներին և խստորեն վերահսկելու են այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք դայվինգի տուրեր են կազմակերպում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտոսը կմիանա ՄԱԿ-ի նախաձեռնած «Կանաչ լողակ» խմբին, որոնք պաշտպանում են մարջանները՝ դայվինգի բացասական ազդեցությունից:

Ծրագրին մասնակցելուց հետո 30 դայվինգ կենտրոնի և 150 դայվինգի զբոսավարի տրվելու են հավաստագրեր:

Զբոսաշրջիկներին կապգելվի կերակրել ձկներին, ինչպես նաև վնասել մարջանները, ծովում աղբ թափել և այլն:

2020 թվականի մարտին ծրագրին կմիանան նաև այլ երկրներ: