Հիտլերն Իտալիայի սուպերմարկետներից մեկում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՖՈՏՈ
Live24.am-ը ներկայացնում է

Իտալիայի հյուսիսային Վենետիկ քաղաքի շրջակայքում գտնվող սուպերմարկետներից մեկում բրիտանացի զբոսաշրջիկն Ադոլֆ Հիտլերի պատկերով և նացիստական կարգախոսներով գինու շշեր և բաժակներ է նկատել, այս մասին գրում է Daily Mail-ը:

Անջելա Թոմփսոնը, որը ֆրանսերենի ուսուցիչ է, լուսանկարել է Երրորդ ռեյխի խորհրդանիշերով զարդարված շշերն ու բաժակները: «Ֆյուրերի բաժակ» կոչվող բաժակներից յուրաքանչյուրի արժեքը 5,9 եվրո է, գինու արժեքը՝ 10,5 եվրո:

«Գիտեի, որ ֆաշիզմը վերելք է ապրում, բայց, տեղի սուպերմարկետում նման իրեր հայտնաբերելով, իսկապես շոկի ենթարկվեցի»,- թվիթերյան իր էջում գրել է Թոմփսոնը: