Իվանկա Թրամփն անդրադարձել է հոր նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու որոշմանը

Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ առանձնազրույցի պատճառով հորը պաշտոնանկ անելու և պատասխանատվության ենթարկելու դեմոկրատների առաջարկությանը: Այդ մասին խոսել է FOX Business-ին տված հարցազրույցում, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իվանկան նշել է, որ նույնիսկ Թրամփի նկատմամբ մեկնարկած իմպիչմենտի գործընթացն իր հորը չի շեղելու հիմնական առաքելությունից, այն է՝ պայքար ամերիկյան ժողովրդի համար:

«Մենք ամեն օր պայքարում ենք մարդկանց կյանքի որակն այս երկրում բարելավելու համար ... դա մեր առաջնահերթությունն է»,- շեշտել է Իվանկա Թրամփը:

 Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը: