Ղրիմում հայկական համարանիշով ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի արդյունքում 3 զոհ, 5 վիրավոր կա

Նախնական տեղեկություններով, մեղավորը եղել է Լադայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին

Ղրիմում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում 3 զոհ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ականատեսների վկայությամբ, վթարի մասնակից ավտոմեքենաներից մեկը՝ KIA Optima-ն, գրանցված է Հայաստանում:

Վթարի արդյունքում 3 զոհ ու 5 վիրավոր կա:

Նախնական տեղեկություններով, մեղավորը եղել է Լադայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին: