«Բալետի պարուհին». Իրինա Շեյքը դստեր հետ զբոսնել է Նյու Յորքի փողոցներում

Նրա մոդել մայրիկը քաղաքային զբոսանքի համար հասարակ կերպարի մեջ է եղել. մոդելը կրել է Star Wars ֆիլմի նախշով կապույտ վերնաշապիկ և կոպիտ ճտքավոր կոշիկներ

Հայտնի ռուս թոփ մոդել Իրինա Շեյքի և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի դուստրը զգեստափոխվում է աստղային մայրիկից ոչ հազվադեպ: Նյու Յորքում կատարած զբոսանքի ժամանակ նորաձևության փոքրիկ հետևորդը բալետի պարուհու կերպարով է ներկայացել: Փոքրիկի մոր հագուստը, սակայն, ուշադրությունից նույնպես չի վրիպել, գրում է woman.ru-ն:

Վերջին օրերին համացանցում տարածվել էին 2-ամյա Լեա դե Սեն Շեյք Կուպերի լուսանկարները, որոնցում փոքրիկը ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի թեմատիկայով զգեստ էր կրել: 

Ирина Шейк и Леа Шейк-Купер

Սեպտեմբերի 24-ին Լեան հանդես է եկել ևս մի տպավորիչ կերպարով:

Լուսանկարիչներին հաջողվել է նկարել 33-ամյա Շեյքին Նյու Յորքի արևոտ փողոցներում դստեր հետ զբոսնելիս: Շեյքը վերջերս է վերադարձել Միլանից, որտեղ մասնակցում էր Նորաձևության շաբաթվա ցուցադրություններին, և այժմ ողջ ժամանակն անցկացնում է դստեր հետ:

Վերջին լուսանկարներում Լեան բալետի պարուհու վարդագույն զգեստով է:  Զգեստի հետ հիանալի համադրված են նույն նրբերանգի կոշիկները: Նկարներից պարզ է դառնում, որ ոճային փոքրիկը զվարթ տրամադրություն ունի և ձեռքերի դիրքը փոխելով` փորձում է պարուհու կերպարի մեջ մտնել:

Նրա մոդել մայրիկը քաղաքային զբոսանքի համար հասարակ կերպարի մեջ է եղել. մոդելը կրել է Star Wars ֆիլմի նախշով կապույտ վերնաշապիկ և կոպիտ ճտքավոր կոշիկներ: