Միշտ սովորություն եմ ունեցել արտասվել միայնությունից. Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 61 տարեկան

Ամենամոլի երկրպագուները մինչ օրս վստահ են՝ Մայքլ Ջեքսոնը ողջ է, պարզապես նախընտրում է ապրել աշխարհից հեռու մի անկյունում՝ զերծ մեղադրանքներից, հետապնդումներից եւ սկանդալներից

Փոփի արքա, լեգենդ, ամենաոճային, ամենախենթ ու ամենայուրահատուկ՝ նմանատիպ բնորոշումների շարքը կարելի է շարունակել, երբ խոսում ենք երաժշտության աշխարհի բոլոր ժամանակների ամենաքննարկված ու սկանդալային ներկայացուցչի՝ Մայքլ Ջեքսոնի մասին: Երգիչ-լեգենդ, որը փոփ երաժշտությունը ոչ միայն հարստացրեց իր երգերով ու կատարումներով, այլեւ մի շարք նորարարություններ ստեղծեց, որոնք մինչ օրս արդիական են: Հենց նրան են պատկանում պարային ամենահայտնի շարժումներն ու լուսնային քայլվածքը:

Մայքլ Ջեքսոնը ոչ միայն լեգենդար երգիչ էր, այլեւ իրական կուռք իր երկրպագուների համար: Նրա համերգներն անցնում էին մեծ շուքով ու ուղեկցվում ուշաթափություններով: 
Ջեքսոնն այսօր՝ օգոստոսի 29-ին, կդառնար 61 տարեկան: Փոփ երաժշտության արքան կյանքից հեռացել է 50 տարեկան հասակում. Այդ օրը 2009 թվականի հունիսի 25-ն էր: Նրա վերջին հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։

 

Ամենամոլի երկրպագուները մինչ օրս վստահ են՝ Մայքլ Ջեքսոնը ողջ է, պարզապես նախընտրում է ապրել աշխարհից հեռու մի անկյունում՝ զերծ մեղադրանքներից, հետապնդումներից եւ սկանդալներից…

Ձեզ ենք ներկայացնում երգչի հայտնի մտքերից մի քանիսը.